Գիտության միջազգային օր

Նոյեմբերի 10-ը գիտության միջազգային օրն է։ Այս կապակցությամբ ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում է տարբեր միջոցառումներ։

Այս առիթով, Մաթեմատիկայի ինստիտուտը, նոյեմբերի 10-ին ժամը 15։00-ին, կազմակերպում է երիտասարդ գիտնականների և ուսանողների հանդիպումը հայ, անվանի մաթեմատիկոսների հետ։ Հանդիպման ընթացքում ավագ սերունդը կփոխանցի իր փորձը երիտասարդներին։

Բոլորին հրավիրում ենք Մաթեմատիկայի ինստիտուտ տոնելու գիտության միջազգային օրը միասին։