Մրցույթին կարող են մասնակցել մինչև 70 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն գիտական աստիճան (ֆիզիկամաթեմատիկական գիտություններ), գիտական տպագրություններ, համապատսախան ուղղություններում, միջազգային գրախոսվող ամսագրերում, գիտական գործունեության առնվազն 15 տարվա փորձ և գիտական կադրերի պատրաստման հմտություններ:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում՝ ուղղված ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկաիի ինստիտուտի տնօրենին,
- անձնագրի և սոցիալական քարտի պատճեները կամ ID քարտի պատճեն,
- երկու լուսանկար՝ 3x4 չափի,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- ինքնակենսագրություն,
- բնութագիր վերջին աշխատանքի վայրից (այլ կազմակերպություններից դիմողների համար).
- բարձրագույն կրթության վկայականների պատճեներ,
- գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հաստատող փաստաթղթերի պատճեները,
- տպագրված գիտական աշխատությունների ցանկը։
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկաիի ինստիտուտի գիտական քարտուղարին՝ սույն հայտարարության հրատարակման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 14։00-ից 17։00։
Հասցեն՝ ք. Երևան, Մ. Բաղրամյան 24/5, հեռ.՝ 010524801։