1. Կանոնադրություն
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի կանոնադրությունը:
2. Հաշվետվություններ
Իստիտուտի տարեկան հաշվետվությունները` որպես Ակադեմիայի հաշվետվության մաս, հասանելի են Ակադեմիայի կայքում:
3. Գործուղումներ
3.1 Գործուղման ծախսերի հնարավոր փոխհատուցում
«ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական գործուղումների իրականացում» ծրագրից գումար հատկացվելու համար անհրաժեշտ է տնօրենին ներկայացնել հայտ: Հայտի ձևը հասանելի է կարգադրության վերջին էջում։
3.2 Գործուղման մեկնելուց առաջ
Արտերկիր գիտական գործուղման մեկնելուց 15-20 օր առաջ անհրաժեշտ է ինստիտուտի կադրերի մասնագետին ներկայացնել մեկնողի տվյալները: Տվյալները անհրաժեշտ է ներկայացնել հավելված 2-ի համաձայն և անձամբ հանձնել կադրերի մասնագետին (սենյակ 3):
3.3 Գործուղումից վերադառնալուց հետո
Արտերկրյա գործուղումից վերադառնալուց հետո 5-10 օրյա ժամկետում անհրաժեշտ է գիտական քարտուղարին ուղարկել գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ըստ Հաշվետվություն 1 և Հաշվետվություն 2:
4․ Արձակուրդ
Հերթական արձակուրդը օգտագործելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ անհրաժեշտ է ինստիտուտի կադրերի մասնագետին ներկայացնել դիմում: Դիմումը անհրաժեշտ է ներկայացնել` ուղղորդվելով արձակուրդի ձևանմուշով և անձամբ հանձնել կադրերի մասնագետին (սենյակ 3):