ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2012 թ. Սեպտեմբերի 7-ից 12-ը կազմակերպում է գիտաժողով «Ստոխաստիկ և մասնակի ածանցյալներով հավասարումների տեսության մեթոդները ֆինանսական մաթեմատիկայում» խորագրով:
Գիտաժողովի հիմնական նպատակը գիտական կապերի հաստատումն է ֆինանսական մաթեմատիկայի բնագավառում, և երիտասարդ գիտնականներին, ասպիրանտներին ու մագիստրատուրայի ուսանողներին հնարավորություն տալը ծանոթանալու բնագավառի ժամանակակից խնդիրներին և դրանց հետազոտման մեթոդներին: