Տասներորդ հոբելյանական միջազգային գիտաժողով

Սույն թվականի սեպտեմբերի 4 – 11 տեղի ունեցավ "Ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ Մաթեմատիկական ֆիզիկայում" խորագրով տասներորդ հոբելյանական միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի հիմնական ուղղվածությունը մաթեմատիկական ֆիզիկայի ժամանակակից խնդիրներն էին:

Գիտաժողովը, որը նշանակալի իրադարձություն է մեր գիտական հանրության համար, կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ջանքերով:

Մոտ 40 ակտիվ գիտնականներ Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Չեխիայից և Հայաստանից մասնակցեցին միջոցառմանը: Ելույթներով հանդես եկան այնպիսի հայտնի մասնագետներ, ինչպիսիք են Պ. Էքսներ (Պրահա) (Եվրոպական մաթեմատիկական միության նախագահ), Ա. Վերշիկ (Ս. Պետերբուրգ), Ջ. Ինգվասո (Վիեննա), Վ. Զագրեբնով (Մարսել) և ուրիշներ:

Հետաքրքիր ելույթներով հանդես եկան նաև Ռուսաստանի, Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի երիտասարդ մասնակիցները: