ՀՀ ԳԱԱ "Մաթեմատիկայի ինստիտուտ" ՊՈԱԿ-ի ասպիրանտուրայի գործունեությունը համաձայնեցվում է ՀՀ ԿԳՆ «Բարձրագույն որակավորման կոմիտե»-ի և ՀՀ ԳԱԱ ԳՄԿ «Ասպիրանտուրայի բաժնի» հետ:
Ասպիրանտուրայի ընդունելությունը կարգավորվում է «ՀՀ ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ով և «ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի ընդունելության կանոնակարգ»-ով: Ընդունելության պայմաններ-ի համաձայն դիմորդը հանձնում է քննություն իր մասնագիտությունից (տես նախորդ տարիների ընդունելության հարցաշարերը մաթեմատիկական անալիզ, դիֆերենցիալ հավասարումներ և մաթեմատիկական ֆիզիկա, հավանականության տեսություն մասնագիտություններից ինչպես նաև քննությունների ժամանակացույցը) ինչպես նաև օտար լեզու և ինֆորմատիկա առարկաներից:
Ասպիրանտուրայում ուսուցման կարգ-ի համաձայն նոր ասպիրանտի հետ լրացվող փաստաթղթերն են ուսումնառության իրականացման պայմանագիրը և անհատական պլանը:
Ասպիրանտները ուսման ընթացքում հանձնում են մասնագիտական որակավորման քննություններ «մինիմումներ» (տես մասնագիտական որակավորման քննության հարցաշարեր, մասնագիտական որակավորման քննություն ընդունող հանձնաժողովների կազմեր), ինչպես նաև հանձնում են ոչ մասնագիտական որակավորման քննություններ, վերջիններիս համար կազմակերպվում են դասընթացներ:
Ասպիրանտի թեկնածուական թեզի պաշտպանությունը կատարվում է համաձայն պաշտպանության ուղեցույց-ի:
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել "Մաթեմատիկայի ինստիտուտ"-ում ասպիրանտուրան համակարգողին` գիտական քարտուղարին: