Երևանի պետական համալսարանում մեկնարկեց հայկական ծագումով ականավոր գիտնական Էմիլ Արթինի 120-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովը։ Արթինի ներդրումը ժամանակակից հանրահաշվի ձևավորմանը հնարավոր չէ գերագնահատել և դա էր պատճառը, որ անվանի գիտնականներ աշխարհի բոլոր ծայրերից հավաքվել են Երևանում։ Գիտաժողովի կազմակերպման և ֆինանսավորման գործում մասնակցել են տարբեր տեղական և միջազգային կառուցվածքներ՝ Եվրոպական մաթեմատիկական ընկերությունը, Միջազգային մաթեմատիկական միությունը, Հետազոտական Մաթեմատիկա հիմնադրամը, Էմիլ Արթինի երիտասարդական մրցանակների կոմիտեն, Բերգենի համալսարանը, Հայկական մաթեմատիկական միությունը, ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը, Ամերիկյան համալսարանը։ Համաժողովի սկիզբից մեկ շաբաթ առաջ համալսարանում կայացել է միջազգային մաթեմատիկական դպրոց, որտեղ անվանի գիտնականներ կազմակերպել են դասախոսություններ տեղական և արտասահմանից ժամանած ուսանողների համար։