ՀՀ ԳԱԱ «Մաթեմատիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2020-2021թ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն Ա․01․01 «Մաթեմատիկական անալիզ» մասնագիտության գծով:
Երևանի պետական համալսարանում մեկնարկեց հայկական ծագումով ականավոր գիտնական Էմիլ Արթինի 120-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովը։ Արթինի ներդրումը ժամանակակից հանրահաշվի ձևավորմանը հնարավոր չէ գերագնահատել և դա էր պատճառը, որ անվանի գիտնականներ աշխարհի բոլոր ծայրերից հավաքվել են Երևանում։ Գիտաժողովի կազմակերպման և ֆինանսավորման գործում մասնակցել են տարբեր տեղական և միջազգային կառուցվածքներ՝ Եվրոպական մաթեմատիկական ընկերությունը, Միջազգային մաթեմատիկական միությունը,
Ապրիլի 22-27 2018թ. Ռոստովում, տեղի կունենա "Օպերատորների տեսության և հարմոնիկ անալիզի ժամանակակից մեթոդները, խնդիրներն ու կիրառությունները, VIII" խորագրով գիտաժողով.
Սույն թվականի սեպտեմբերի 4 – 11 տեղի ունեցավ "Ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ Մաթեմատիկական ֆիզիկայում" խորագրով տասներորդ հոբելյանական միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի հիմնական ուղղվածությունը մաթեմատիկական ֆիզիկայի ժամանակակից խնդիրներն էին:
Ապրիլի 24-29 2016թ. Ռոստովում տեղի կունենա պրոֆեսոր Ստեֆան Սամկոյի 75 ամյա հոբելյանին նվիրված գիտաժողով «Օպերատորների տեսության և հարմոնիկ անալիզի ժամանակակից մեթոդները, խնդիրներն ու կիրառությունները» խորագրով:
Մաթեմատիկայի ինստիտուտում ս.թ. հունիսի 22-27 կկայանա հանրահաշվական մեթոդներ մաթեմատիկական ֆիզիկայում թեմայով գիտաժողով կազմակերպիչներն են մաթեմատիկայի ինստիտուտը և Կազանի/Ռուսաստան/ էներգետիկ համալսարանը:
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ» խորագրով վեցերորդ միջազգային գիտաժողովը, որը կկայանա 2015թ-ի սեպտեմբերի 12 - 18-ը Ծաղկաձորում, Հայաստան:
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը 2014թ.-ի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 3-ը Երևանում կազմակերպում են Ռուս-հայկական հինգերորդ խորհրդակցությունը` նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի, կոմպլեքս անալիզի և հարակից հարցերին: