ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը Երեւանի պետական ​​համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի պետական ​​ճարտարագիտական համալսարանի ​​ և Ռուս - հայկական (Սլավոնական) համալսարանների հետ համատեղ կազմակերպում է «Մաթեմատիկան Հայաստանում.
Երկ, 03/04/2013

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի Ինստիտուտի հասցեն փոխվել է:  Նոր հասցեն է Մարշալ Բաղրամյան 24/5, Երևան 0019, Հայաստանի Հանրապետություն:

Կիր, 12/02/2012

Սույն թվի  նոյեմբերի 1-3-ը   Հայկական մաթեմատիկական միությունը, Երևանի պետական համալսարանը և ԳԱԱ  կազմակերպում են միջազգային կոնֆերանս, "Մաթեմատիկական տրամաբանության եւ կիրառություններ", նվիրված հայտնի հայ մաթեմատիկոս Իգոր Զասլաոսկիի 80-րդ տարելիցին:

Համաժողովի բացումը կկայանա նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին ԻԱՊԻ (Հաշվողական կենտրոն) նիստերի դահլիճում:

Գիտաժողովի ծրագիրը և պաստառը դիտեք ստորև.

Հինգշ, 10/25/2012

Կյանքի 63-րդ տարում, ս.թ. մարտի 13-ին վաղաժամ իր մահկանացուն կնքեց շնորհալի հայ մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վալերի Հակոբի Մարտիրոսյանը:

Երկ, 03/26/2012

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2012 թ. Սեպտեմբերի 7-ից 12-ը կազմակերպում է գիտաժողով «Ստոխաստիկ և մասնակի ածանցյալներով հավասարումների տեսության մեթոդները ֆինանսական մաթեմատիկայում» խորագրով:

Երկ, 03/12/2012

2012թ.-ի սեպտեմբերին Երևանում տեղի կունենա Ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ մաթեմատիկական ֆիզիկայում միջազգային գիտաժողով։ Սա ժամանակակից մաթեմատիկական ֆիզիկայի ուղղությամբ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի կողմից կազմակերպվող իններորդ գիտաժողով է սկսած 1982թ.-ից։ Գիտաժողովը կազմակերպվում է միջազգային մաթեմատիկական ֆիզիկայի ասոցիացիայի հովանու ներքո։ Մոտ 40 մասնագետներ 12 երկրներից ցանկութոյւն են հայտնել մասնակցել գիտաժողովի աշխատանքներին։

Ուրբ, 12/02/2011

2011թ. սեպտմբերի 10-17-ը ծաղկաձորում տեղի կունենա «Հարմոնիկ անալիզ և մոտարկումներ, V» կոնֆերանսը։

Շաբ, 09/10/2011

2011թ.-ի հուլիսի 10-17-ը ՌԳԱ կենտրոնական տնտեսագիտա-մաթեմատիկական ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինտիտուտը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, ԵՊՀ և Արցախի պետական համալսարանը անց են կացնում «Դինամիկ համակարգեր, ոչ գծային անալիզ և դրանց կիրառությունները» միջազգային գիտաժողով:

Կիր, 07/10/2011

Էջեր